«Թշնամին Քարվաճառում՝ «Լորա» և «Սմերչ» համակարգ է դրել՝ հարվածելու են Ճամբարակին, աջ կողմից՝ Ջերմուկին ու Վայքին, ուղիղ՝ մինչև Սևան-Հրազդան». Աշոտ Սևյան

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն այցելել էր Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք և բնակիչներին հայտնել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Բերձորն ու Աղավնոն, քանի որ ռուս խաղաղապահներն այդ օրը դուրս են գալու Բերձորից, այնտեղ հաստատվելու են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։

Հայկ Խանումյանը բնակիչներին հորդորել էր չայրել իրենց տները՝ օրինակ բերելով Չարեքթարը, որ պատերազմի օրերին բնակիչները մտածելով, որ գյուղը մնալու է թշնամուն, դուրս էին եկել գյուղից և այրել իրենց բնակարանները։

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանն անդրադառնալով Հայկ Խանումյանի հայտարարությանը, թե Չարեքթարի տները բնակիչներն այրել են և դուրս եկել, նկատեց՝ Հայկ Խանումյանն ի սկզբանե իմացել է, որ Չարեքթարը հանձնվող գյուղերի մեջ է եղել, միայն մի քանի բնակիչների շնորհիվ է այն այսօր մնացել հայկական վերահսկողության տակ։

«Պետականորեն հայտարարվել էր, որ՝ ժողովուրդ, Չարեքթարը հանձնվելու է թշնամուն, հավաքվեք ու գնացեք։ Այդ ժամանակ մենք դիրքերում էինք, մարդիկ էլ չէին ցանկացել իրեն տունը թողնել թշնամուն, բայց մեծամասնությունն իր տունը չի այրել, այդ թվում՝ իմ տունը, որն այդ օրերին ծառայում էր կամավորականների համար։ Գուցե լավ չի հնչում, բայց այդ տների մի մասը թալանվել էր։

(Visited 334 times, 1 visits today)