Մոտ 30 տուժած կա, այս պահին էլ երկու քրոջ կարողացանք դուրս բերել փլատակների տակից, ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց․ ԱԻ նախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մոտ 30 վիրավոր կա, մեկ զոհ՝ մոտ 40 տարեկան տղամարդ։

Այս մասին այսօր դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախպարար Արմեն Փամբուխչյանը։
«Այս պահին պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, մոտ երեսուն վիրավոր կա, հենց երկու կնոջ, որոնք երկու քույր էին, իրենց կարողացանք փլատակների տակից դուրս բերել, բավական ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց։ Մինչ այդ էլի տեղափոխվածներ կան, մեկ հաստատված զոհ կա, աշխատակից է, թե ոչ չենք կարող ասել։ Ուղղակի զոհ»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻ նախարարությունը հայտնել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է 26 տուժածի բուժօգնություն ստանալու մասին։

(Visited 319 times, 1 visits today)