Ռոբերտ Քոչարյանը որդուն՝ Լևոնին կարգադրել է շուտ չվերադառնալ Հայաստան

Այլևս անկասկած է, որ իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմության շարժումը վաղուց իսկ տապալված է։

Հիմա ընդամենը ընդդիմության առաջնորդներից մի մասը տարբեր պատճառաբանություններով կամ փողոց դուրս չի գալիս, կամ փորձում է ձախողման համար մեղավորներ գտնել։

Փաստ է նաև, որ տևական ժամանակ է արդեն, ինչ Ռոբերտ Քոչարյանն այլևս չի այցելում Ֆրանսիայի հրապարակ, իսկ դեռևս հունիսի 4-ին Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը լքեց երկիրը՝ մեկնեց ԱՄՆ։

Այս պատմությունը այն բազմաթիվներց մեկն է, որ բացահայտում է քոչարյանական ընտանիքի հայրենասիրությունը։

Վերջիններիս երեխաները նախ Հայաստանում չեն ծնվում, իսկ հայրենիքի փրկության պայքարի թեժ պահին վերջիններս նախընտրում են իրենց անձնականը՝ գրողի ծոցն ուղարկելով թե հայրենիքը և թե դրա համար տարվող պայքարը։

Ի դեպ, մեր տեղեկություններով Ռոբերտ Քոչարյան կարգադրել է որդուն շուտ չվերադառնալ Հայաստան։
Ռոբերտ Քոչարյանը որդուն՝ Լևոնին խորհուրդ է տվել այնքան մնալ ԱՄՆ-ում, մինչև իրեն՝ Լևոնին գրեթե կմոռանան, իսկ տապալված շարժման
ամբողջ պատասխանատվությունը կմնա Իշխան Սաղաթելյանի վրա։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 34 times, 1 visits today)