«Տղեն թռավ, հերն ինձանից է աչոտ ուզում․․․»․ Իշխան Սաղաթելյանը դժգոհում է քոչարյաններից

Արդեն իսկ փաստ է, որ իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմության շարժումը վաղուց իսկ արդեն տապալված է։

Հիմա պարզապես ընդդիմության առաջնորդներից մի մասը տարբեր պատճառաբանություններով կամ փողոց դուրս չի գալիս, կամ փորձում է ձախողման համար մեղավորներ գտնել։

Դեռևս հունիսի 4-ին հայտնեցինք, որ Լևոն Քոչարյանը լքելէ Հայաստանը, այն նույն լևոն Քոչարյանը, ով բոլորին կոչ էր անումդուրս գալ փողոց, բայց ինքն անձամբ մեկնեց երկրից։ Այս պատմությունը այն բազմաթիվներց մեկն է, որ բացահայտում է քոչարյանական ընտանիքի հայրենասիրությունը։

Վերջիններիս երեխաները նախ Հայաստանում չեն ծնվում, իսկ հայրենիքի փրկության պայքարի թեժ պահին վերջիններս նախընտրում են իրենց անձնականը՝ գրողի ծոցն ուղարկելով թե հայրենիքը և թե դրա համար տարվող պայքարը։

Ի դեպ․ քոչարյաններից հասցրել է դժգոհել նաև Իշխան Սաղաթելյանը։

«Մնում-մնում հարցնում է ինչ եղավ, հա ինչ եղավ․․․ թե բա խի մարդ խի հավաքվում ․․․Տղեն թռավ, հերն ինձանից է աչոտ ուզում․․․ ասա թող Լյովիկդ գա հեղափոխություն անի»,- ասել է Իշխան Սաղաթելյանը մտերիմների նեղ շրջանակում։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 79 times, 1 visits today)