ՌԴ նախագահի «միջուկային ճամպրուկը» կրող ՖՍԲ գնդապետին գտել են հրազենային վնասվածքներով

ԱԴԾ գնդապետ Վադիմ Զիմինը, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության աշխատակիցն էր և կրում էր այսպես կոչված «միջուկային ճամպրուկը», հոսպիտալացվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքներով։

Այս մասին հայտնում է Mirror-ը։ Նա այս պահին գտնվում է ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում։

Զիմինը երկուշաբթի՝ հունիսի 20-ին, հայտնաբերվել է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի իր բնակարանում, կողքին ատրճանակը։ ԱԴԾ սպային արյան լճակի մեջ հայտնաբերել է եղբայրը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զիմինը տնային կալանքի տակ էր՝ կաշառք վերցնելու մեղադրանքով քրեական գործի քննության շրջանակներում մաքսային ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո։ Նրան սպառնում է ազատազրկում։

Նշենք, որ Ուկրաինա ներխուժումից ի վեր հաճախացել են ռուս բարձրաստիճան զինվորականների, պետական խոշոր ընկերությունների թոփ մենեջերների խորհրդավոր մահերը։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 94 times, 1 visits today)