Սաշիկի որդին հայրենիք է փրկում. տեսանյութ

ՀՀ քաղաքական ընդդիմության նախաձեռնած «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր վաղ առավոտից կրկին սկսել են անհնազանդության գործողությունները Երևանում: Նրանք նախ դուրս եկան երթի, այնուհետ երթը Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով հասավ ՀՀ նախագահի նստավայր, որտեղ էլ շարժման անդամները հայտարարեցին, որ պետք է շրջափակել շենքը:

Նշենք, որ այսօրվա գործողություններին մասնակցում են ՀՀ քաղաքական ընդդիմության գրեթե բոլոր անդամները, երթն առաջնորդում էին Լևոն Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Վահե Հակոբյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, ցուցարարների շարքերում են նաև նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահրամ Բաղդասարյանը, Մարգարիտ Եսայանը, ՀՀԿ կուսակցության գրեթե բոլոր կարկառուն ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժման անդամները շրջափակել էին ԱԳՆ մուտքերը և դրանք փակ պահել որոշ ժամանակ: