Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան. տեսանյութ

«Եթե միասնական ենք, պլանավորում են մի բան անել և գիտենք ինչի համար, ուրեմն հաջողում ենք։ Այս նույնը պետք է անենք մեծ մասշտաբով։ Դրա համար անհրաժեշտ է, որ այն քաղաքացիները, որոնք կիսում են մեր գաղափարները ,գան և մեր կողքը կանգնեն»,- «Դիմադրություն» շարժման երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում։ Դա նրանց քաղաքականությունն է։

Բրյուսելում հանդիպումից հետո արված վերջին հայտարարությունից տեսանք, որ ամեն ինչ գնում է նրան, որ Ղարաբաը մնա Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:

Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ գնալով իրենց շարքերը համալրվում են՝ անկախ եղանակային պայմաններից։

«Եղանակին նայեք և տեսեք որքան մարդ կա այստեղ։ Կա վճռականություն։ Շարժման մարման մասին ընդհանրապես խոսք չի կարող գնալ»,- եզրափակեց նա։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան