Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել և հայտնել, որ ընդդիմադիր ուժերը այսօր հանրահավաք չեն անցկացնի:
«Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն»,- գրել է Սաղաթելյանը:
Վերջինս նաև իրենց համակիրներին վաղը՝ առավոտյան 08:00-ին, հրավիրել է Ֆրանսիայի հրապարակ, քանի որ, ըստ նրա, կարևոր անելիք ունեն. «Իսկ նույն օրը՝ երեկոյան ժամը 19:00-ին, այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը»:
Սաղաթելյանի փոխանցմամբ՝ այս շաբաթ ավանդական հանրահավաքները մեկնարկելու են Երևանի տարբեր վարչական շրջաններից՝ այդ վայրերում ապրող քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու շարժմանը:
Քաղաքացիները հորդառատ անձրևի և կարկուտի տակ շարունակում են մնալ Ֆրանսիայի հրապարակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Oգտակա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:
Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան