Երիտասարդները շրջափակել էին մետրոյի երկու մուտքերը, մոտ 6-7 րոպե հետո բացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ի պատասխան ոստիկանական բռնի գործողությունների` երիտասարդները շրջափակեցին Երիտասարդական մետրոյի երկու մուտքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և կից տեսանյութ հրապարակել։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական»։

«Ինչքան ոստիկաները փորձեն մեզ ճնշել, բռնություն գործադրել, պատասխանը կրկնակի է լինելու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

 

Երիտասարդները մի քանի րոպեից բացեցին մուտքերը։

Այս ընթացքում որևէ կարմիր բերետավոր տարածքում չկար։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան