Երևանում մեկնարկած՝ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքի սկզբին բեմ վազեցին 2 երիտասարդներ՝ Արցախի Հանրապետության դրոշները պարզած:
Դահլիճը բուռն ոգևորությամբ ու ծափերով դիմավորեց ակցիայի մասնակիցներին, որոնց կարճ ժամանակ անց հեռացրեցին անվտագության աշխատակիցները:
Նկատենք, որ դրոշը պարզածներին ծափերով ողջունեց նաև Արայիկ Հարությունյանը:
Oգտակա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:
Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան