Դեռևս երեկ հայտնեցինք, որ օրերս քոչարյանական պատգամավորները Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկումներ են ունեցել ստեղծված իրավիճակի մասին, հայտնել են իրենց մտահոգությունները, որ հայտնվել են անելանելի իրավիճակում, քանի որ ցուցարարների թիվը գնալով պակասում է։
Ինչին ի պատասխան Քոչարյանը հայհոյել է Իշխան Սաղաթելայնին, ավելացնելով, որ վերջինս խոստացել է 50-100 հազար ցուցարար հանել փողոց, դե թող հիմա տակից դուրս գա։
Իդեպ, նման մի քննարկում էլ առանձին ունեցել են դաշնակցակաները։ Վերջիններս քննարկվել են ստեղծված իրավիճակը, հնչել են նաև կարծիքներ, որ մարդիկ չեն միանում իրենց փողոցային պայքարին իսկ այս տեմպերով չեն կարող երկար պահել ցուցարարներին փողոցում։
Անգամ քննարկվել է, որ Իշխան Սաղաթելյանն իր հրապարակային ելույթներում հնչած կոչերը պետք է սկսի մեղմացնել։
Ինչին ի պատասխան Իշխան Սաղաթելյանը պատասխանել է․
«Քոչը ****ածա պահում, ինչ կարամ անեմ, ոտը դրելա գազին ու չի վերցնում, թե բա հետաքրքիր չի, խոստացել ես, արա․․․»։
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:
Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան