Այն որ իշխանափոխության համար փողոցային պայքարում ընդդիմությունը տանուլ է տվել, բացահայտ փաստ է բոլորի համար: Այս ամենի արդյունքում ընդդիմությունը հայտնվել է իր իսկ փորած փոսում: Իշխան Սաղաթելյանը ամեն օր ստում է, հայտարարում է, թե քիչ է մնացել, շուտով կհասնեն իրենց վերջնանպատակին, սակայն փողոցային պայքարի մասնակիցների թիվը օրեցօր նվազում է, իսկ այսօր անձրևի պատճառով գրեթե մարդ չկար Ֆրանսիայի հրապարակում, այդ իսկ պատճառով ստիպված եղան հետաձգել հանրահավաքը:
Կարճ ասած, ընդդիմությունը հայտնվել է անելանելի իրավիճակում` իր իսկ փորած փոսում: Պարզ է, որ հիմա չեն կարող հայտարարել, թե էլի պարտվեցին և այլևս անիմաստ է շարունակել փողոցային պայքարը:
Մեր տեղեկություններով օրերս այս հարցի շուրջ Հայաստան դաշինքի քոչարյանական պատգամավորները քննարկումներ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ով բոլորի ներկայությամբ հայհոյել է Իշխան Սաղաթելյանին:
«Էդ ****֊ի տղեն, մեծ-մեծ խոստումներ էր տալիս, թե 50֊100 հազար մարդ է փողոց հանելու, ու իշխանությունը կվերցնենք, դե հիմա ոնց կարա, թող տակից դուրս գա»,-ասել է Քոչարյանը Իշխան Սաղաթելյանի հասցեին:
Oգտակա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:
Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան