Այն, որ դեռևս մայիս ամսից իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիրները կատարյալ ձախողվել են, դրանում կասկած անգամ չկա։
Վերջիններիս հրավիրած հանրահավաքները գալով էլ ավելի սակավաթիվ էին դառնում, իսկ հունիսի 15-ին Ֆրանսիայի հրապարակից ստիպված եղան հավաքել վրանները՝ պատճառաբանելով, թե իբր եղանակային պայմաններից կախված փոխում են իրենց մարտավարությունը, իսկ արդյունքում սկսեցին շաբաթական ընդամենը մեկակական հանրահավաք անել։
Այնինչ, ամեն ինչ շատ պարզ է ու հստակ։ Պարզապես չէին կարողանում մար հավաքել։
Ի դեպ, օրերես տեղի ունեցած քննարկումների ժամանակ ցուցարարներն առաջարկել են Իշխան Սաղաթելյանին վերսսկել հանրահավաքների ամենօրյա ռեժիմը, սակայն առաջարկին ի պատասխան Իշխան Սաղաթելյանն ասել է․
«Շաբաթական մեկ հանրահավաք ենք անում, էլի հրապարակը չենք կարողանում լցնել․․․ մարդ չի գալիս, ոնց ամեն օր անենք հանրահավաք»։
Oգտակա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։
Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան