Հիշեցնենք, որ Մոսկվայում 49 տարեկան հասակում մահացել է հայտնի երգիչ, «Ласковый май» խմբի սոլիստ Յուրի Շատունովը։ Լուրը տարածում են ռուսական ԶԼՄ-ները։
Մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության հետևանքով շտապ օգնության մեքենայի մեջ՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։
Յուրի Շատունովը ծնվել է 1973թ.–ին։ Նա իր մանկության տարիներն անցկացրել է մանկատանը՝ ծնողները ամուսնալուծված են եղել, իսկ մայրը մահացել է, երբ Շատունովը 11 տարեկան է եղել։ Մանկատանը նա հանդիպել է Սերգեյ Կուզնեցովին, ով սիրողական խմբակի ղեկավարն էր, այդ պահից սկսվեց «Ласковый май» խմբի պատմությունն ու Շատունովի կարիերան։
Ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել պայթյուն՝ կրակի բռնկումով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Oգտակա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։
Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան