Վանեցյանը դեռևս 15-20 օր առաջ էր Քոչարյանի դեմ պահանջ դրել

Դեռևս երեկ ԱԺ պատագամավոր Արթուր Վանեցյանը հայտնեց, որ հրաժարվում է ԱԺ պատգամավորի մանդատից։ Բնականաբար սա մեծ հարված էր փողոցային շարժմանը և դրա առաջնորդներին, քանզի դրանով Վանեցյանը նախ հաստատեց փողոցային շարժման տապալումը, ապա նաև փաստեց, որ փողոցային շարժման առաջնորդների միջև կան խորը տարաձայնութուններ։

Բայց մի բան փաստ է, որ Վանեցյանը փաստորեն կատարեց իր խոստումը, ամեն բան արեց, որպեսզի իշխանափոխության պահանջով փողոցային շարժումը տապալվի։

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 9-ին հայտնել էինք, որ ընդդիմության առաջնորդների ժողովներից մեկի ժամանակ Արթուր Վանեցյանը բաց տեքստով և բավականին կոշտ հայտարարել էր, որ մարդկանց իրենց շարժմանը չմիանալու միակ մեղավորը և պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, քանի որ նրա անձի հետ կապված մարդիկ ունեն հիմնավոր վախեր ու վերապահումներ և ուլտիմատիվ կերպով շարժման ղեկավարներից պահանջել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը ուղիղ տեքստով հայտարարի, որ իշխանափոխության դեպքում նա չի պատրաստվում ստանձնել որևէ պաշտոն և չի խառնվելու երկրի կառավարմանը:

Բանը հասել էր նրան, որ Վանեցյանը իր պահանջի չկատարման դեպքում սպառնացել էր դուրս գալ շարժումից և ամեն ինչ անել, որ այն ձախողվի ու պառակտվի:

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 72 times, 1 visits today)