ՀՐԱՏԱՊ․ Ոստիկանությունը վնասազերծել է Արցախի 3 քաղաքացիների, որոնք ժամանում էին Երևան՝ հայտնի անձին սպանելու նպատակով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզում իրականացրել են «Վնասազերծում» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի Հանրապետության 38-ամյա, 39-ամյա և 62-ամյա քաղաքացիները Արցախից ժամանել են Հայաստան և պատրաստվում են Երևանում սպանել հայտնի մի անձի։

Հունիսի 19-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանին հարակից կամրջի մոտից զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի իրենց գործընկերների հետ, կամրջի մոտ վնասազերծել են նշված անձանց և տեղափոխել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նախաքննության շահերից ելնելով՝ վնասազերծված անձանց և նրանց կողմից ընտրված թիրախի անունը չենք հայտնում։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան