«Այս երիտասարդի համար երկու նորություն ունեմ` երկուսն էլ վատ․․․». Դանիել Իոաննիսյան

 

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս երիտասարդի համար երկու նորություն ունեմ` երկուսն էլ վատ

Մի երկու ամիս առաջ ես գրել էի, որ Վանեցյանի գլխավորած գումարտակը պատերազմի ժամանակ փախել է։
Այդ անձանց քրեական հետապնդումից փրկեց այն, որ ֆորմալ առումով, իրենց վրա, որպես սուբեկտ, չէր տարածվում Քրեական օրենսգրքի դասալքության հոդվածը։

 

Իմ այդ հայտարարությանն ի պատասխան, նախկին ԱԱԾ պետի գրպանի խոսափողը հայտարարել էր, որ ինձ քարշ կտան դատարաններ։

Ընդորում, դա արել էր իմ հասցեին վիրավորական արտահայտություններով։

Այսպիսով, առաջին վատ լուրն այն է, որ այս երիտասարդը ստեց ու այդպես էլ դատի չտվեց։ Ես քիչ մը ափսոսում եմ դրա համար, քանի որ դատարանում մտադիր էի ապացուցել խոսքերիս ճշմարտացիությունը (որ այլևս մեծ-մեծ չխոսեն)։

Իսկ երկրորդ վատ լուրն այն է, որ ես եմ իրեն դատի տվել` ինձ վիրավորելու համար։

Չգիտեմ, ինքն է բարոյական վնասի հատուցումը վճարելու, թե իր շեֆը, բայց վճարելու են ու ներողություն են խնդրելու»։


Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան