«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․
«Դաշնակ Գեղամը այսօր երթ էր կազմակերպել։
Գեղամ․ինչ որ չեմ հիշում,որ դու ու քո կուսակցական ընկերներդ 2001թվականին երթ կազմակերպեիք դեպի Պապլավոկ,երբ Քոչարյանի թիկնապահները դաժանորեն սպանեցին ձեր կուսակցական ընկեր Պողոս Պողոսյանին և գոռայիք <<Քոչարյան,մարդասպան>>։
Դաշնակներդ լավ գիտեիք,որ այդ դեպքում մեծ կտորներդ կմնային ականջներդ։
Գեղամ,կարմիր ներկ եք թափում գետնին։Իսկ հիշու՞մ ես մարտի մեկի արյան լճակը ասֆալտին ու մարդկանց ծնոտները,որոնք շեֆիդ հրահանգով լկտիաբար ներկայացվեց որպես խոճկորի ծնոտներ։
Իհարկե,չես հիշի,ձեռնտու չի։
Այ էդենց թշվառ էլ կմնաք»։․
Oգտակա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։
Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան