ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:
Մեր տեղեկություններով, պատճառը հայաստանյան ներքաղաքական իրավիճակն է եւ այս պարագայում Ղազինյանն ավելի նպատակահարմար է գտնում դուրս գալ պայքարից, մաքուր պահել իր անունը, ապա որոշ ժամանակ անց նոր ուժ ձեւավորել եւ այդպես մտնել պայքարի մեջ:
ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին:
Սակայն վերջինս ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մեր ունեցած տեղեկությունը, այլ նշեց՝
«Չեմ մեկնաբանում»:
Oգտակա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։
Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան