Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է նաև Ապարանի քաղաքապետի քրոջ որդին՝ 28-ամյա Տիգրան Հարությունյանը (լուսանկար)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ հունիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է վնասվածքներ ստացած ևս մեկ քաղաքացի։

Lurer.com-ի տեղեկություններով մահացածը Ապարան քաղաքի բնակիչ 28–ամյա Տիգրան Հարությունյանն է, վերջինս ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին։ Տիգրանը Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հնչած կրակոցների պատճառով սպանվել էր 27-ամյա Հմայակ Միքայելյանը։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան