«Գրասի Արսենն է ստիպել». ինքնասպանություն գործած տղամարդու բաճկոնի գրպանից երկտող են գտել

«Գրասի Արսենն է ստիպել». ինքնասպանություն գործած տղամարդու բաճկոնի գրպանից երկտող են գտել

Shamshyan.com-ը գրում է․ «Եղբայրս աշխատում էր անասնագումում:

Գյուղում մի օր առաջ ձի էին գողացել և բարդել եղբորս վրա: Գիշերը ժամը 4-ի հատվածում մորթել էին ձին և միսը տարել: Մեղադրել են եղբորս, որ նա է մենակ ձին մորթել և վաճառել:

Այնուհետև այն ֆերմայի տերը, որտեղից այդ ձին գողացել են, ում անունը Արսեն Դավթյանը է, Արևշատին ստիպողաբար տարել է ոստիկանություն և ստիպել հանցագործությունը իր վրա վերցնի: Այնուհետև գիշերը ժամը 12-ին բերել է տուն:

Ապրիլի 19-ի առավոտյան ժամը 4-ին, եղբայրս աշխատակցի հետ գնացել է ֆերմա, գործ են արել, հետո ասել է, որ ծխախոտը թողել է տանը և գնացել է բերելու:

Այդպես գնացել է և այլևս հետ չի եկել: Ես մահվան մասին իմացել է 06:50-ին: Այնուհետև այդտեղ եկավ գյուղապետը, զանգեց ոստիկանություն և եղբորս դիակը տեղափոխեցին:

Հաջորդ օրը գնացինք, որ դիակը դիահերձարանից բերենք տուն, տեսա, որ մարմնի տարբեր մասերում կապտուկներ կան և պահանջեցի քննիչը և դատաբժիշկը նորից զննեն մարմինը:

Այդ ժամանակ իրենց տված փաստաթուղթը փոխեցին, հայտնեցին նաև, որ բաճկոնի գրպանից երկտող են գտել, որի վրա գրված է եղել, «Գրասի Արսենն է ստիպել»:

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան