Լկտի պահվածքի համար Ավանում ծեծի են ենթարկել Տարոն Մարգարյանին

MediaNews-ի հավաստի աղբյուրների պնդմամբ օրեր առաջ Ավան վարչական շրջանում ծեծի են ենթարկել Տարոն Մարգարյանին։

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 5-ին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն նախ վիճաբանություն է եղել դեռահասների միջև, այնուհետև վեճին խառնվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով հայհոյանքներ է հնչեցրել բոլոր հավաքվածների հասցեին, ինչից հետո ծեծկռտուք է սկվել։


Մեր աղբյուրի հավաստմամբ ծեծկռտուքի մասնակիցները լկտի պահվածքի համար հասցրել են լավ դաս տալ Տարոն Մարգարյանին։
Ի դեպ, ծեծկռուքը տեղի է ունեցել հեց այն նույն օրը, երբ ՀՀԿ-ականները Տարոն Մարգարյանի շքեղ առանձնատան լողավազանում «հայրենիք էին փրկում», էդուարդ Շարմազանովն անգամ լուսանկար էր հրապարակել։

Շարմազանովի հրապարարակած լուսանկարը՝ ստորև։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան