Դեռևս օրեր առաջ էինք հայտնել, որ Արթուր Վանեցյանը բաց տեքստով պահանջել է, որ Քոչարյանը ուղիղ տեքստով հայտարարի, որ իշխանափոխության դեպքում նա չի պատրաստվում ստանձնել որևէ պաշտոն և չի խառնվելու երկրի կառավարմանը:
Անգամ բանը հասել է նրան, որ Վանեցյանը իր պահանջի չկատարման դեպքում սպառնացել է դուրս գալ շարժումից և ամեն ինչ անել, որ այն ձախողվի ու պառակտվի:
Այն, որ Արթուր Վանեցյանը գրեթե էլ չի մասնակցում ընդդիմության բողոքի ակցիաներին ու հանրահավաքներին, արդեն իսկ փաստ է։
Անգամ Իշխան Սաղաթելյանը օրեր առաջ բաց տեքստով հայտարարեց, որ տեղյակ չէ Վանեցյանի պլաններից, անգամ չգիտի, թե վերջինս ինչ է պլանավորել։
Ի դեպ, օրերս նեղ շրջանակներում տեղի ունեցած խոսակցության ժամանակ Վանեցյանը ասել, որ իր դիքորոշումը չի փոխվել։
«Էն ժամանակ էլ ասեցի ․․․ Ասել եմ ու անելու եմ․․․ ինչքան կարամ խփելու եմ, Իշխան չէ, ով ուզումա լինի․․․ մեկա Քոչարյան Ռոբերտով տակ են տալու․․․»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Oգտակա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։
Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան