Երեկ գիշեր ադրբեջանական զինուժը կրակել է Վարդենիսի ուղղությամբ։ Զոհվել է Հրաչ Փիլիպոսյանը։ Բյուրականից է։ Սարսափելի է, բայց արդեն փաստ, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացում ուղիղ Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Եկել մեր տարածքում «թազնել են» մեր իշխանության թողտվությամբ ու հիմա կրակում են՝ առանց երկմտելու, որ իրենք մեր տարածքում են և կարող է իրենց զինվորների համար վատ լինել։
Պաշտպանության նախարարությունն էլ առ այս պահը հաղորդում չի տվել, երևի մտածում են որպես միջանձանային կոնֆլիկտ ներկայացնել, չէ՞ որ խաղաղության օրակարգը հօդս է ցնդում և խաղաղություն բառն արդեն իր էությամբ նշանակում է առանց կռվելու զոհվել։ Ավելի քան զավեշտալի է, երբ լրատվականները գրում են, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Սուվերեն տարածք ներխուժելուց հետո հարձակում բառն արդեն ավելորդ է գործածել։
Նայում եմ Հրաչի ֆեյսբուքյան էջը և ուշադրությունս գրավում է նրա մի գրառումը եղբոր հետ՝ բրածիկ։ Մի ողջ կյանք՝ վիճակագրությունից դուրս։
Երկու փոքրիկ եղբայր ունի, նրանց համար ինքը աշխարհ էր։