«Մինչև վերջին կոպեկը փակվելու ես․․․»․ Քոչարյանն Իշխան Սաղաթելյանից հետ է ուզում ծախսած փողերը

Ավելորդ է անգամ խոսալ այն մասին, որ ընդդիմության փողոցային շարժումը վաղուց իսկ մարած է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ընդդիմության գործողություններն ընդամենը փրփուրներից կախվելու փորձեր են։

Ի դեպ, մի քանի անգամ նաև հայտնել ենք, որ ընդդիմության առաջնորդները միմյանց են մեղադրում շարժումը տապալելու համար։

Այս հարցի շուրջ օրերս Ռոբերտ Քոչարյանը խոսակցություն է ունեցել Իշխան Սաղաթելյանի հետ։ Քոչարյանը Իշխան Սաղաթելյանին մեղադրել է մեծ-մեծ խոստումներ տալու, ապա շարժումը տապալելու համար

։ Ինչին ի պատասխան Իշխան Սաղաթելյանը փորձել է արդարանալ, թե իբր շարժումը չի արել, ու փողոցային պայքարը դեռ շարունակվում է։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը սպառնացել է Իշխան Սաղաթելյանին, որ շարժումը վերջնական տապալելու դեպքում նրանից պահանջելու է այն փողերը, որ Քոչարյանը ծախսել է փողոցային պայքարը կազմակերպելու համար։

«Իշխան, լավ իմացիր, մինչև վերջին կոպեկը փակվելու ես․․․»,- ասել է Քոչարյանը։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան