Գեղամ Մանուկյանն հարասանիքի էր մասնակցում․ հայրենիք էր փրկում

Իրեն հայրենիքի փրկիչ հռչակած Գեղամ Մանուկյանն այսօր հարսանիքի էր մասնակցում։

Այս մասին վկայող տեսանյութ է անգամ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։

Ի դեպ, սա նույն դաշնակ Գեղամն է, որ հայտարարում էր, որ ամեն ինչ անելու է հանուն հայրենիքի փրկության ու ոչ մի քայլ հետ չի անելու։

Բայց արի ու տես, որ Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելուց հետո իրենց զերծ չի պահում ոչ մի հաճույքից, դե հայրենիքը կսպասի, հավանաբար պետք չէ շտապել հայրենիքի փրկության հարցում։

 

Սա է դրոշ վառող դաշնակ Գեղամի հայրենասիրությունը և նրա ընտրած հայրենիքի փրկության ճանապարհը։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան