ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ամուսինը Երևանում ինչու է այսօր դանակահարել կնոջը․ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 17-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպանության փորձ էր եղել․ հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 9-ի սահմաններում. ծակած-կտրած վերքով 49-ամյա կին էր տեղափոխվել բժշկական կենտրոն:

Հարուցվեց քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով:

Կինը հիվանդանոց էր տեղափոխվել Բաբաջանյան փողոցի թիվ 110 հասցեի մոտից։ Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները տեղում իրականացրած օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզվեցին ոչ միայն բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ ժամը 8-ի սահմաններում տուժողին դանակահարել էր նախկին ամուսինը, նախնական տվյալներով՝ խանդի շարժառիթով:

50-ամյա տղամարդը դեպքից ժամեր անց հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Նա ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան