Վանեցյանը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է մանդատը վայր դնելու հարցը

Դեռևս ապրիլ ամսից փողոց դուրս եկած Արթուր Վանեցյանը հայտարարում էր, որ չի պատրաստվում տուն գնալ, մինչև չհասնի վարչապետի հրաժարականին։ Մի քանի օր անց տուն էլ գնաց, երկրից էլ գնաց … ճիշտ է, հետո վերադարձավ, բայց դե փաստ է, որ տեր չկանգնեց իր խոսքին։

Ի դեպ, նույն Վանեցյանը նաև հայտարարել էր, որ չի պատրաստվում այլևս այս խորհրդարան վերադառնալ, և եթե շարժումը տապալվի, ապա վայր կդնի իր մանդատը։

Այն, որ փողոցային ընդդիմությունը տապալել է իշխանափոխության պահանջով շարժումը, արդեն իսկ փաստ է, և թվում է Վանեցյանին այլ ելք չի մնում, բացի մանդատը վայր դնելուց։

Մեր տեղեկություններով օրերս Վանեցյանը այս թեմայով քննարկում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, խորհուրդ է հարցրել, թե արդյոք պետք է մանդատը վայր դնել։ Ի պատասխան Վանեցյանի Սերժ Սարգսյանն ասել է․

«Այ տղա, հո դու իրոք մորքուր չես ․․․ Անշուշտ, եթե խոսք ես տվել, որ դնելու ես, ուրեմն տղամարդավարի խոսքիդ տեր կանգնի, մեկ է․․․ էդ մանդատով բան չես փոխի, բայց գոնե խոսքիդ տեր կանգնի»։


Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան