«Չեմ հավատում որ էս հրեշը սուս ու փուս, գլուխը կախ հեռանալու է ընդունելով պարտությունը.․․»․ Նարին Փայլակյան

Հրապարակախոս Նարին Փայլակյանը գրում է.

Ես չեմ հավատում որ էս հրեշը սուս ու փուս, գլուխը կախ հեռանալու է ընդունելով պարտությունը ։

Չեմ հավատում որ կուլ կտա մեր արհամարանքը։

Դեմքից թույն ա կաթում ։Էդքան փող ու ռեսուրս տրամադրեց ,հիմա ձեռքերը թափ տալով հեռանա՞։

Ամեն ինչ սպասում եմ ,ամենակեղտոտ ,ամենաստոր արարքը։ Բնականաբար ոչ իր ձետքով,այլ մեծ ու մանր սպասարկու ձկնիկների միջոցով ։

Էդ վրանները պետք է մասունքի պես պահպանել ,մինչև հավաքեն ,թե չէ կարողա մի հատ «տեռորիստ գրուզավիկ մտնի» սաղ վարի տա …որ ստորանալով չհավաքեն։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան