Վանեցյանն իր «ՄՈՐՔՈՒՐ» անունին տեր կանգնեց, ասեց ու չարեց ․․․

Դեռևս ապրիլի 17-ին փողոց դուրս եկած Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Ազատության հրապարակից տուն չի գնալու, մինչև չհասնի վերջնանպատակին՝ իշխանության հրաժարականին։

Սակայն ընդամենը 2 օր անց՝ ապրիլի 19-ին պարզվեց, որ նույն Վանեցյանը գիշերում է Ազատության հրապարակում կայանած իր լյուքս դասի մեքենաներում։

Հետո նույն Վանեցյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ օրվա ընթացքում գնում է տուն նախաճաշելու, լողանալու ու մազերը ֆենելու համար։ Բայց ուր էր, թե ամենն այսքանով ավարտվեր։

Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, երբ Վանեցյանը բոլորին հավատացնում էր, թե հաշված օրեր են մնացել իշխանության հրաժարականին և կոչ էր անում դուրս գալ փողոց, հանկարծ պարզվց, որ լքել է Հայաստանը, մեկնել է Ֆրանկֆուրտ։

Հետագայում փորձեցին արդարանալ, թե իբրև առողջական խնդիրների պատճառով է լքել Հայաստանը։

 

Իսկ ընդամենը 2 օր առաջ փողոցային ընդդիմությունը որշեց հավաքել Ֆրանսիա հանրահավաքի վրանները ու գնալ տուն։

Հարց է ծագում։
Իսկ ուր է Արթուր Վանեցյանը, չէ որ նույն Վանեցյանն էր հայտարարել, որ տուն չի գնալու։
Թերևս մի բան փաստ է, որ Արթուր Վանեցյանն իր «ՄՈՐՔՈՒՐ» անունին տեր կանգնեց, հերթական անգամ ցուցադրելով տղամարդուն ոչ վայել պահվածք։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան