«Ես ամաչել եմ, որ նրա հետ սեղան եմ նստել»․ Սոնա Շահգելդյան

«Մեր սիրելի Ռաֆայել Քոթանջյանի հետ ամեն պահը հիշողություն է։ Ես իրենց ընտանիքի հետ շատ մտերիմ եմ.

Ինձ համար ևս մեկ գույն, ևս մեկ լեգենդ բացակայեց»,- Կոնդի եկեղեցու բակում՝ խոսելով Ռաֆայել Քոթանջյանի մասին, ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը։

«Ինքը առողջական խնդիրներ ուներ, մենք հույս ունեինք, որ կապաքինվեր, բայց ցավոք սրտի, չկարողացավ: Ես միշտ իր հետ շփում ունեցել եմ, ու դա ինձ համար մեծ պատիվ է եղել:

Ես ամաչել, համեստություն եմ արել, որ նրա նման մեծ մարդու հետ սեղան եմ նստել: Ինքը միշտ ասում էր՝ մարդը միշտ պետք է մարդ մնա:

Նա միշտ վայելել է ժողովրդի սերն ու հարգանքը»,- ասաց երգչուհին։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան