Հերթակա՞ն քայլիստ «գիժը»

Ըստ «Հրապարակ»֊ի, Տեղ համայնքի ղեկավար քայլիստ Դավիթը բանակում չի ծառայել, գրանցված է Սյունիքի մարզային հոգեբուժարանում և ստանում է թոշակ…

Քայլիստ երեսփոխան «մարշալ» Նարեկ «ՍեԿտեմբերովիչից» հետո, ով ըստ ԶԼՄ֊ների սուիցիդալ հակումների պատճառով ևս ազատվել է բանակից և գրանցված է Սևանի հոգեբուժարանում, Դավիթը երկրորդ բացահայտված քայլիստ «թղթով գիժն» է, ով Նիկոլ Անհողի դաբրոյով բարձր պաշտոն է զբաղեցնում…

Համոզված եմ, որ քայլիստների մեջ ևս բազմաթիվ «թղթով գժեր» կան և հետաքրքիր է, թե հաջորդն ով է բացահայտվելու…

 

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան