«Ով տ*ի, ով գնա սանատորիա․․․»․ Իշխան Սաղաթելյանը ծանր կացության մեջ է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեռևս երեկ Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց, որ երեքշաբթի օրը ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն կանի։ Այսպիսով փաստորեն Սերժ Սարգսյանը տապալված շարժման ու դատարկ հրապարակի առաջնորդ կարգեց Իշխան Սաղաթելյանին։

Այսպիսով Սերժ Սարգսյանը փորձում է նաև փրկել Արթուր Վանեցյանին։ Չէ որ Վանեցյանը հրապարակ էր իջել անգամ Իշխան Սաղաթելայնից շուտ, իսկ երբ «‎Դիմադրություն» շարժումը սկսեց փողոցային պայքարը, Արթուր Վանեցյանը մշտապես Իշխան Սաղաթելայնի կողքին էր, բոլորն էլ հասկանում էին, որ Իշխան Սաղաթելյանը «‎Հայաստան» խմբակցության անունից է հանդես գալիս, իսկ Վանեցյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության։ Առաջին օրերին Արթուր Վանեցյանը ոչնչով չէր զիջում Իշխան Սաղաթելյանին ու առաջին գծում էր։ Իսկ հիմա «Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող ՀՀԿ առաջնորդն ընդդիմության առաջնորդ է անվանում միայն Իշխան Սաղաթելյանին։

Ստացվում է, որ այս ընթացքում ով ինչ ասել է ու ինչ արել է, հիմա պետք է պատասխան տա միայն Իշխան Սաղաթելյանը։ Իհարկե, Իշխան Սաղաթելյանն ունի իր մեղքի բաժինը, և գուցե այդ փողոցային պայքարի ձախողման մեջ նրա մեղքի բաժինը չափազանց մեծ է, բայց դա չի նշանակում, որ միայն նա է պատասխանատու տապալված շարժման համար։

Թերևս այստեղ տեղին է հիշել հայտնի ժողովրդական խոսքը՝

«Ով տ*ի, ով գնա սանատորիա․․․»։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան