Ժամկետային զինծառայողը վագոն-տնակում նռնակ է պայթեցրել․ 4 զինծառայողներ վնասվածքներ են ստացել

ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ժ․ Կ․-ին մեղադրանք է առաջադրվել:

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Ժ․ Կ․-ն, որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում, խախտել է ՊՆ նախարարի հրամանի պահանջները։

Ամբաստանյալը ամիսներ առաջ առանց դիրքի ավագի թույլտվության, վերցրել է ռազմամթերք հանդիսացող Ֆ-1 տեսակի նռնակը, մարտական հենակետի կացարան հանդիսացող վագոն-տնակում քաշել-հանել է նռնակի պայթուցիչի օղակը և անզգուշությամբ պայթեցրել այն։

4 պարտադիր ժամկետային զինծառայողներ վնասվածքներ են ստացել:

Գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին։

Դատական նիստը նշանակվել է հունիսի 20-ին։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան