«Տեսավ մարդ չի հավաքվում, հիմա էլ փուռնա տալիս․․․»․ Իշխան Սաղաթելյանը դժգոհել է Սերժ Սարգսյանից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀԿ անդամներն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում էին՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 71 տարեկան։

Լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք համաժողովրդական շարժումը կունենա ցանկալի արդյունքներ։

«Ցանկալի արդյունքնե՞ր: Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։ Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին»,- ի պատասխան ասաց Սերժ Սարգսյանը։

Փաստացի սրանով Սերժ Սարգսյանն արդեն իսկ տապալված շարժման ողջ պատասխանատվությունը բարդեց Իշխան Սաղաթելյանի վրա՝ վերջինիս կարգելով դատարկ հրապարակի առաջնորդ։

Ի դեպ, մեր տեղեկություններով Իշխան Սաղաթլյանը դաշնակցականների մոտ նեղսրտել է այս թեմայից։

«Դե հա, բա ինչ ․․․ տեսավ հրապարակ էլ մարդ չի գալիս, մարդ չի հավաքվում, հիմա էլ փուռնա տալիս․․․ սաղ իմ վզին են թողնում ու թռնում»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան