«Իշխան Սաղաթելյանին դատարկ հրապարակի առաջնորդ հռչակեցին․․․»․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարությանն առ այն, որ «Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ կասի»։ Սաֆարյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Հենց տեսավ հրապարակը ցամաքեց ու մինչեւ քոքը մաշվեց, Իշխան Սաղաթելյանին դատարկ հրապարակի առաջնորդ հռչակեցին Մինչեւ դա ասում էին առաջնորդը դեռ չի ծնվել։ Փաստորեն առաջնորդի «ծնունդն» ընդունեցին դատարկված հրապարակում… Իրար վրա ղժժում են։

ՕԿ։ Բայց արանքից Արցախի հարցն ու դրոշը հանեք…

Սերժ Ազատիչը կրկին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին։ 10:0

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան