«**աքի մեջ ենք, սաղ թռան․․․». Իշխան Սաղաթելյանը հայտնվել է անելանլի իրավիճակում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ նոր մարտավարության խնդիր ունենք։

Բանը նրանումն է, որ որքան էլ Իշխան Սաղաթելյանը ջանքեր գործադրի ձևացնելու համար, թե ամեն բան նորմալ է, իրականում ինքն էլ է քաջ գիտակցում, որ շարժումն արդեն իսկ մարած է։

Հիմա սկսել են քննարկել, թե ինչպես դուրս գան ստեղծված իրավիճակից, որ հնարավորինս քիչ խայտառակ լինեն, քանզի Իշխան Սաղաթելյանը մինչ այս պահը փորձել է հավատացնել, թե շարժումը չի մարել ու նորանոր մարդիկ են միանում իրնց։

Այս թեմայով քննրկման ժամանակ Իշխան Սաղաթելյանը անգամ հասցրել է նեղսրտել։

«Սաղ թողին վզիս ու թռան․․․ **աքի մեջ ենք, սաղ թռան․․․ Քորաչյանը թռավ, հետո տղեն թռավ, Վանեցն էլ Քոչարյանին պատճառ բռնեց ու թռավ․․․ դե Իշխան, տղա ես տակից դուրս արի․․․»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան