Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Ոչ մի դատապարտող խոսք չկա, եւ չի էլ լինելու այս անլվաների անլվա արարքի կապակցությամբ՝ իրենց ջոջերից։
Բնականաբար, հարց է ծագում. սա էլ մարսեցին, եւ եթե մի խումբ ռոմանտիկ անձեռնամխելի ստահակ մի ուրիշ բարձրաստիճան կաբինետ մտնեն նման անարգել կարգով, ու նկարի փոխարեն սուր կտրող֊ծակող գործիք կամ պայթուցիկ շպրտեն՝ էլի մարսելու ե՞ն, թե՞ ոնց։
Թե էլի պիտի ասեք՝ «հասարակական պարսավանքն ամենածանր պատիժն է»։
Մենակ չասեք, թե դա սրանցից հեռու է։
Հերիք ա ստեղ բարի քեռի խաղաք, զզվել ենք արդեն էս լխկած, փնթի, բարդակ վիճակից»։
Oգտակա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։
Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան