Նկարում Անահիտ Ավանեսյանի եղբայրն է, մասնակցել է 44-օրյա պատերազմին ու զոհվել ամենադաժան մարտերից մեկում

Саргатян Манвел ֆեյսբուքյան օգտատերը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․

«Նկարում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եղբայրն է ‘ ոստիկանության գնդապետ Արմեն Վարդանյանը, մասնակցել է 44-օրյա պատերազմին ու զոհվել ամենադաժան մարտերից մեկում’ Լիսագոր-Շուշի ճանապարհին։Իսկ մեր Հերոս եղբայրների նկարները գետնին շպրտողները առնվազն կարան լինել դասալիք և փողոցային 5000 հազար դրամանոց պո?նիկներ»։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների երեք կին պատգամավորներ՝ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը, այսօր մտել են Առողջապահության նախարարության շենք՝ հանդիպելու Անահիտ Ավանեսյանին։ Չնայած ներսում գտնվող ոստիկանների հորդրորդներին և արգելքներին՝ նրանք հասել են Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակի մոտ և պահանջել հանդիպում նրա հետ։ Աշխատակիցները նրանց փոխանցել են, որ Ավանեսյանը նիստի է, ինչից հետ Քրիստինե Վարդանյանը մտել էր նիստերի սենյակ և Ավանեսյանի վրա նետել օրեր առաջ ոստիկանների հետ բախումների ժամանակ վնասվածքներ ստացած ցուցարարների նկարները։


Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով` ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։

Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։

Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է։


Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան