Լևոն Քոչարյանը՝ երկրից գնալու մասին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է երկրից մեկնելու լուրերին․

«Սրանք իրանց երեկվա վայրագրությունների նպատակն էն էր, որ մարդիկ վախենան ու էլ դուրս չգան:

Որ հասկացան էդպես չի, փորձում են ուրիշ ստորությունների գնալ, օրինակ իմ շաբաթներ առաջ պլանավորած երկրից բացակայելն այդ լույսի ներքո են ուզում ներկայացնել:

Չեն հասկանում, որ ինչքան իրանք իրանց լկտի են պահում, մեր շարքերում վճռական մարդկանց քանակը միայն ավելանում է:

Ես պայքարի մեջ եմ և շարունակում եմ մնալ անմնացորդ, անկախ նրանից, որ որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի և բնական է նաև պետք է լինեմ ընտանիքիս կողքը, քանի որ շուտով մեր աղջիկը պիտի ծնվի:

Եվ սա ներկացնելը այլ լույսի ներքո, կրկին ի ցույց է դնում իրենց ստոր էությունը»:

 

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան