Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ուշադրություն դարձրեք տեսագրությունում արվող կոչերին։
Տեսագրությունն արվել այսօր Կառավարության շենքի դիմաց՝ ժամը 17։20-ի դրությամբ։
«Ոստիկանների հետ անհատական բախման այս պահին չենք գնում․․»։
Ուշադրություն՝
«այս պահին չենք գնում․․»
Սա ամենավառ ապացույցն է այն ամենի, որ կարճ ժամանակ անց Դեմիրճյան-Պռոշյան փողոցում ոստիկանների վրա հարձակումը նախօրոք պլանավորված էր ցուցարարների կողմից։