ՀՐԱՏԱՊ․ Հայկական կողմը այս պահին վիրավոր ունի․․․

MediaHub-ի աղբյուների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի հետևանքով հայկական կողմը Տավուշի մարզի սահմանային հատվածում ունի վիրավոր։

Նշենք, որ MediaHub-ը դեպքի վերաբերյալ փորձեց կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ, սակայն այնտեղից հեռախոսազանգերին չպատասխանեցին։

 

Այս պահին միջադեպի վերաբերյալ մանրամասները ճշտվում են։