Տեղեկացնում եմ, որ մի քանի օր բացակայելու եմ երկրից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։
«Մեկնում եմ մասնակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին եւ Քաղաքական համաժողովին։
Ծրագրում՝ բազմաթիվ հանդիպումներ, ելույթներ, շփումներ։
Օրակարգում՝ ազգային եւ պետական շահեր, Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակ, բռնաճնշումներ եւ քաղ. բանտարկյալներ։
Հ.Գ. Բոլոր նրանց, ում իմ ներկայությունը Ֆրանսիայի հրապարակում «խանգարում» էր միանալ պայքարին, ունեն սարեր շրջելու պատմական շանս։ Ձեզ տեսնեմ»,-գրել է նա։
Oգտակա՞ր է արդյոք սուրճը
Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:
Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան