Այս օրերին բոլորս ականատես ենք լինում, որ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների՝ շատ չնչին մի խումբ հայտնվում է տարբեր կառույցներում ու մայրաքաղաքի տարբեր վայրերում և ցուցաբերում է ակնհայտ վատ վարքագիծ, իսկ որոշ դեպքերում՝ այդ ամենը հասցնելով լկտիության աստիճանի:
Ամենայն հարգանք տածելով նրանց որդիների հիշատակի առջև՝ այնուամենայնիվ հարց է առաջանում, թե ինչու՞ է արդեն իսկ խիստ կազմակերպված բնույթ ունեցող մարդկանց այս խումբը նմանօրինակ ագրեսիվ և ինչու՞ է թողնում այսքան ուղղորդված լինելու տպավորություն: Եվ երբ փորձում ես խորանալ, այս խմբի անդամներից յուրաքանչյուրի անցած ուղու և նկարագրի մեջ, ակհայտ կերպով երևում են որոշակի խնդրահարույց ու կնճռոտ կետեր, որոնք պարզորոշ են դարձնում, թե ինչու են աղմկում հենց այս մարդիկ:
Ահա և նկարում պատկերված Վիգեն Ազատյանը, ով այս օրերին խիստ ամբարտավան է ու անգամ՝ ծայրահեղական:
Ուսումնասիրելով նրա կենսագրության որոշակի ուշագրավ դրվագներ՝ նկատում ենք հետևյալը.
Վիգեն Սամվելի Ազատյանը դեռևս 2016 թվականից սնանկ է ճանաչվել մի շարք քաղաքացիների և պետությանը առանձնապես խոշոր չափերով գումարներ խարդախությամբ հափշտակելու՝ այսինքն մեր բառերով ասած տարբեր քաղաքացիներին, այդ թվում R&V խանութների ցանցի ցանցի տնօրեն Վարդան Շահմուրադյանին և այլ անձանց գցելու, ինչպես նաև պետության առաջ պարտավորությունները չկատարելու համար: Այդ նույն ժամանակահատվածում, մինչև 2020 թվականը, երբ վերջնականապես ավարտվել է սնանկության գործը, Վիգեն Ազատյանն ունեցել է հարյուր հազար ԱՄՆ դոլլարից ավել եկամուտ: Հարկ է նշել, որ Վիգեն Ազատյանի կինը՝ Իրինա Բարխուդարովան, ով աշխատում է «ԱյԴի » բանկում, անմասն չի մնացել Վիգեն Ազատյանի խարդախություններից. վերջինիս անվամբ հիմնադրվել է «Վի ընդ Առ պլաստ» ՍՊ ընկերությունը, որով տարբեր քաղաքացիների մատուցվել են շինարարական ծառայություններ և նրանցից շատերը ևս տուժել են Վիգեն Ազատյան և Իրինա Բարխուդարովա ամուսինների գործողություններից: Հետաքրքիր է, որ իրավապահ մարմինները մինչև օրս դրսևորում են անգործություն և զոհված զինվորի ծնողի քողի տակ հանդես եկող խարդախներին չեն ենթարկել քրեական պատասխանատվության՝ մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով: Ավելին, իր ֆինանսական վիճակը ինչ-որ կերպ բարելավելու և պարտատերերի բերանը փակելու համար Վիգեն Ազատյանն այսօր կլորիկ գումարներ է ստանում Ֆրանսիայի հրապարակում սեփական թալանը փրկող հանցակից քաղաքական գործիչներից:
Անդրադառնանք նկարում պատկերաված հաջորդ կասկածելի ակտիվիստին, ով արդեն իսկ հայտնի դարձած գորգոռացող Արսեն Ղուկասյանն է. ո՞վ է նա…
Նա երբեք չսիրելով որևէ տեղ աշխատել, որևէ կոնկրետ գործով զբաղվել՝ օգտագործելով պատերազմի հարմար առիթը հիմնադրել է «Լույսի ճրագ» հասարակական կազմակերպությունը և իբր զոհվածների ծնողների հարցերով զբաղվելու պատրվակով՝ տարբեր կազմակերպություններից և անհատներից կլորիկ գումարներ է ստացել ու դրա դիմաց փաստացի ոչ մի ծնողի խնդիր չի լուծել, այլ Պաշտպանության նախարարության կողմից իրեն հատկացրած տարածքում մի քանի ծնողների հետ ամեն օր զբաղվում է հարբեցողությամբ ու տարբեր տեղերում կերուխումներ կազմակերպելով:
Տեսնելով քաղաքական ընդդիմության փոքրաթիվ մասնակիցներ ունեցող ակցիաները՝ ընդգրկվել է Արթուր Վանեցյանի ճամբարում և պարբերաբար նրանից ստացել գումարներ՝ ծնողներին ակցիաների ներգրավելու համար:
Այդ ամենի մասին քաջատեղյալ զոհվածների ծնողներից ու հարազատներից շատերը դադարեցրել են որևէ շփումը Արսեն Ղուկասյանի հետ:
Վերջին ժամանակներում Արսեն Ղուկասյանը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստանալով ավելի լավ գումարային առաջարկ՝ անցել է Քոչարյանի ճամբար և պարբերաբար գումարներ է ստանում դեբոշներ անելու համար. ավելին, որքան նրա գորգոռոցներն ու աղմուկը բարձր է լսում Քոչարյանը, այնքան ավելի է բոնուսավորում նրան վճարվող գումարը:
Մեզ հասած տեղեկություններով՝ Արսեն Ղուկասյանը մեղադրյալ է ներգրավված ՀՀ քննչական կոմիտեում քննվող գործերից մեկով և չար լեզուներն ասում են, որ նա այդ գործով հանցագործ է ինչ-որ մեկի անձնական իրերը գողանալու դեպքով:
Եվ զարմանալի է ինչու՞ քննչական կոմիտեն չի արձագանքում և գործը չի ուղարկում դատարան. այս դեպքու՞մ էլ հարգվում զոհվածի հարազատ լինելու հանգամանքը… այդ պարագայում ինչպե՞ս անել, թողնել որ սրանք բոլորի գլուխը կոտրեն և դրանով իրենց գրպաննե՞րը լցնեն: