93-ամյա տատիկը դարձել է Instagram-ի աստղ (լուսանկարներ)

Փոքր ֆերմայի սեփականատեր Հելեն Էլամը 93 տարեկան հասակում դարձել է հայտնի բլոգեր։ Նա

Instagram-ում համարձակ հրապարակումներ է հրապարակում` ներկայանալով վառ կերպարներում:

Էլամը բլոգեր է դարձել իր

ծոռնուհու շնորհիվ, ով Instagram-ում հրապարակել է իր մեծ տատիկի լուսանկարը՝ շորտով և վառ շապիկով։ Լուսանկարը մեծ տարածում է գտել, և Հելենը որոշել է ստեղծել Baddie Winkle էջը։  Հայտնի է նաև, որ 2015 թվականին Էլամը դարձել է Grit Creative Group-ի դեմքը։ Նա վերարտադրել է

 

Կուրտ Քոբեյնի,

Քեյթ Մոսի և այլոց կուլտային կերպարները: Նա հասցրել է քայլել կարմիր գորգի վրայով «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» սերիալի պրեմիերայի ժամանակ, Մայլի Սայրուսի կողքին ներկա է

եղել MTV Video Music մրցանակաբաշխությանը և նկարահանվել Ֆերգիի «Life Goes On» տեսահոլովակում:

(Visited 32 times, 1 visits today)