6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինի մոտ ամեն ինչ կարգին է. Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը սոցցանցի իր էջում հայտնում է.Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր:

Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է : Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից :Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված:

(Visited 48 times, 1 visits today)