5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն վարակվել եք կորոնավիրուսով

Օքսֆորդի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող էր մարդկանց մեջ փոխանցվել առաջին պաշտոնական գրանցված դեպքերից ավելի քան մեկ ամիս առաջ: Որոշ ախտանիշներ կարող են վկայել, որ մարդն արդեն կրել է COVID-19 վարակ: Այս մասին տեղեկություններ ենք ստանում Արմենիա ԲԿ -ի պաշտոնակա կայքից:

Կորոնավիրուսի հիմնական  ախտանիշներն են` բարձր ջերմությունը, հազը, որը կարող է լինել մեկ ժամվա ընթացքում և օրվա մեջ երեք և ավելի անգամ դիտվել: Սակայն Օքսֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բացի այս ախտանիշներից, կորոնավիրուսի մասին կարող են վկայել նաև այլ նշաններ:

«Վարակիչ հիվանդությունների էվոլյուցիոն էկոլոգիա» Օքսֆորդյան խումբը  առաջադրեց այն վարկածը, որ մինչև COVID-19 վարակի մասին պաշտոնապես հայտարարվելը նոր կորոնավիրուսն արդեն որոշ ժամանակ տարածված է եղել մարդկանց մեջ:

Մասնագետները նշում են, որ գոյություն ունի հինգ նշան, որոնք կարող են վկայել այն մասին, որ Դուք արդեն վարակված եք եղել COVID-19-ով:

Հոտառության կորուստ: Հարվարդի Բժշկական դպրոցի աշխատակիցները հայտնաբերել են, որ քթի որոշ բջիջներ պարունակում են սպիտակուցներ, որոնք թիրախ են կորոնավիրուսի համար. ամրանալով դրանց վրա՝ վիրուսը թափանցում է օրգանիզմ:  Տվյալ բջիջների վարակումը կարող է բերել հոտառության կորստի, գոյություն չունեցող հոտերի զգացողության: Գիտնականները հայտարարել են, որ այս ախտանշանով մարդիկ «կարող են լինել թաքնված վիրուսակիրներ, որոնք նպաստում են COVID-19-ի արագ տարածմանը»:

Կոնյուկտիվիտ: Ակնաբույժների ամերիկյան ակադեմիան հաղորդել է, որ կորոնավիրուսը «կարող է բերել թեթև ֆոլիկուլյար կոնյուկտիվիտի առաջացման»: Այս դեպքում դիտվում է աչքերի արյունալեցում, այրոց, քոր, թարախի առաջացում, որը կպչում է թարթիչներին:

Լուծ: Ուհանում, որտեղ սկսվել է COVID-19 բռնկումը, 204 հիվանդի հետազոտումը ցույց տվեց, որ հիվանդների գրեթե կեսը (48,5%) հիվանդանոց դիմել է մարսողության խանգարումներով՝ որպես հիվանդության հիմնական ախտանիշ: Հիմնականում գանգատվել են լուծից:

Ցավ որովայնում: Բրիտանացի փորձագետները հաղորդում են, որ ներկայում երկրի հիվանդանոցներում դիտվում է COVID-19-ով այն հիվանդների քանակի ավելացում, որոնց մոտ ոչ այնքան շնչական խանգարումներ են դիտվում, որքան որովայնային (ավելի հստակ՝ ցավ որովայնում): Ըստ բժիշկների, դա կարող է թոքերի ստորին բլթերում թոքաբորբի հետևանք լինել:

Հոգնածություն: ԱՀԿ-ն հաստատում է, որ կորոնավիրուսային հիվանդության նշան կարող է լինել հիվանդի համար ոչ սովորական արտահայտված հոգնածությունը:

Փորձագետները կոչ են անում վերոնշյալ ախտանիշների դեպքում դադարեցնել շփումը շրջապատի հետ և չհայտնվել հասարակական վայրերում:

(Visited 57 times, 1 visits today)