4 տարի առաջ մшհшցшծ ճանաչված հայտնի թիմի ֆուտբոլիստը հայտնաբերվել է ողջ եւ առողջ

Գելզենկիրխենի «Շալկե 04»-ի նախկին պաշտպան Յանիկ Կամբան, որին 4 տարի մահացած են համարել, գտնվել է Գերմանիայում ողջ եւ առողջ: Գերմանական հայտնի Bild պարբերականի հրապարակումից հետո այս տեղեկությունը տարածվել է աշխարհի տարբեր առաջատար լրատվամիջոցներում: Գերմանական թիմի նախկին ֆուտբոլիստն ավտովթարի զոհ է համարվել 2016 թվականի հունվարի 9-ին: Այն ժամանակ տեղեկություն է տարածվել, որ վթարը տեղի է ունեցել Կոնգոյի նրա հայրենի քաղաքում:

Նրա ենթադրայալ մшհվшնից հետո նախկին կինը, որի հետ ֆուտբոլիստը 10-ամյա որդի ունի, ապահովագրական ընկերությունից վեցանիշ կլորիկ գումար է ստացել: Այժմ դատական գործընթաց է սկսվել կնոջ դեմ: Նրան մեղադրում են խարդախության մեջ: Նա, սակայն, պնդում է, որ ապահովագրության մասին տեղեկացել է միայն մահվան լուրից հետո: Կամբան այս գործով վկա է:

Դատական գործում նշվում է, որ կա պնդում, ըստ որի, Կամբան 2018 թվականին դիմել է Կոնգոյում Գերմանիայի դեսպանատուն եւ հայտնել կեղծ մահվան մասին: Ասել է, որ Կոնգոյում ճանապարհորդելիս առանձնացել է ընկերներից, իրեն թողել են միայնակ, առանց փաստաթղթերի, գումարի եւ հեռախոսի:

Կամբան հիմա 33 տարեկան է: Թե ինչպես է կարողացել փաստաթղթեր ձեռք բերել ու վերադառնալ Գերմանիա, հայտնի չէ: Նա այժմ աշխատում է էներգետիկ ընկերությունում՝ որպես քիմիկոս: Ապրում է Գելզենկիրխենի մոտ: Սպասում է դատական գործի ավարտին:

«Շալկեի» երիտասարդական թիմերից մեկում նա ժամանակին եղել է գերմանական «Բավարիայի» աշխարհահռչակ դարպասապահ Մանուել Նոյերի խաղընկերը: Նա նույնիսկ պրոֆեսիոնալ պայմանագիր է ունեցել ակումբի հետ:

(Visited 24 times, 1 visits today)