33 տարի առաջ…դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի աղետալի երկրաշարժը

Դեկտեմբերի 7. Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր

Հայաստանին պատուհասած խոշորագույն բնական աղետից՝ Սպիտակի երկրաշարժից անցել է 31 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

30 секунд, изменившие судьбы: к 32-й годовщине Спитакского землетрясения -  Панорама | Новости Армении

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատե

ղով։ Մարդասիրության հզոր ուժը. Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի  30-րդ տարելիցին - The Armenian Red Cross Society1988-ի դեկտեմբերի 7․․․Գյումրի

Գյումրի - Լենինական, 07․12․1988 թ․ ։ Լուսանկարը՝ Վալերի Ռեշետնյակի |  Facebook

Землетрясение в Спитаке в 1988 годуՀայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 հազար ռուբլի։   Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։   Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։   Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները և ավստրիացիները մեկական բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց,անգլիացիները՝ դպրոց և այլն

31 տարի առաջ...դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի աղետալի երկրաշարժը

(Visited 140 times, 1 visits today)