ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովիկ Աղազարյանը՝ Եռաբլուրում Լուսինե Բադալյանի պահվածքի մասին

Համացանցում տեսանյութ է տարածվել ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի մասնակցությամբ, որտեղ երևում է, թե վերջինս ինչ բարձր տրամադրությամբ է Եռաբլուրում։

Այս հանգամանքը քննարկումների և քննադատությունների ալիք է բարձրացրել համացանցում, օգտատերերը պահանջում են, որպեսզի նա վայր դնի պատգամավորական մանդատը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է կնախընտրեր չանդրադառնալ գործընկերոջ պահվածքին, սակայն ամեն դեպքում նշել է․ «Խոսքը վերաբերում է իմ գործընկերոջը, եթե դեմ չեք չմեկնաբանեմ որևէ բան։ Ճիշտ է ես տեսել եմ տեսանյութը, բայց քանի որ մանրամասներին ծանոթ չեմ, չեմ  կարող մեկնաբանել, բավականին նուրբ հարց է»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել է պատգամավորը։

Հարցին՝ հնարավո՞ր է Լուսինե Բադալյանից պահանջեն վայր դնել պատգամավորական մանդատը, պատասխանեց․ «Ես չեմ իրեն մանդատ տվել, որ պահանջեմ վայր դնի։ Եթե հանրային պահանջ լինի իմ գործընկերները դրան պատասխան կտան, բայց ես չեմ կարող էդպիսի բան անել»,- ասել է Աղազարյանը։

Եթե ընդդիմադիր ներկայացուցիչը նման պահվածք դրսևորեր Եռաբլուրում ի՞նչ գնահատական կտար՝ հարցին Աղազարյանը խուսափեց պատասխան տալ։ «Էստեղ գնահատական տալու բան չկա, իհարկե իրավիճակն այդքան էլ պարզ չէ»,- նշել էնա։

(Visited 50 times, 1 visits today)